Առաքում և Վճարում

Առաքում

  1. Ընդհանուր տեղեկություններ
    1.1. Կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված առաջարկություն` գնելու և առաքման
    միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե կայքի Ձեր էջում Ձեր պատվերի հայտը
    հաստատվում է Ընկերության կողմից, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ պատասխանը համարվում է
    Ընկերության և Ձեր միջև կնքված պայմանագիր:
    1.2. Sushimushi.am-ում Դուք ընտրում եք Ձեր նախընտրած ապրանքը (ները), նշում հասցեն, ուր պետք է առաքվի այն,
    հեռախոսահամարը, ինչպես նաև տալիս հավելյալ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Օրինակ` Դուք կարող եք
    առաքիչին հուշել, թե ինչպես հեշտությամբ գտնել Ձեր հասցեն: Ընկերության առաքիչը կարող է կապ հաստատել Ձեզ հետ և
    ճշտումներ կատարել:
    1.3. Պատվիրելու համար նվազագույն արժեքը կազմում է 1000 դրամ:
    2. Գինը, աշխարհագրությունը և ժամանակացույցը
    2.1. Կայքն իր առաքումն իրականացնում է ՀՀ ողջ տարածքում:

3. Պատվերի կատարումը, կարգավիճակը և պատմությունը

3.1. Կայքում մուտք գործելուց հետո Դուք կարող եք պատվիրել Ձեր նախընտրած ապրանքը (ները): Պատվերը հաստատվում կամ
մերժվում է 10-15 րեպեների ընթացքում: Դուք կարող եք Ձեր անձնական էջում հետևել պատվերների պատմությանը և
կարգավիճակին («Ընթացիկ», «Հաստատված», «Չհաստատված»), ինչպես նաև տեսնել զամբյուղի ընդհանուր արժեքը:
4. Առաքման պայմանները
4.1. Կայքի աշխատանքային ժամերն են 10:00-03:00: Պատվերները ընդունվում են օրվա ցանկացած ժամի, սակայն հետագա
գործողությունները իրականացվում են միայն Կայքի աշխատանքային ժամերին (պատվերի հաստատում, մերժում, առաքում և
այլն):
4.2. Հնարավոր են դեպքեր, երբ Դուք պատվերը ձևակերպելուց հետո մտաբերում եք այլ ապրանքներ, որոնք հարկավոր էր
պատվիրել կամ առաջանում է այդպիսի անհրաժեշտւթյուն: Այդ դեպքում Դուք կարող եք ձևակերպել նոր պատվեր և կապվելով
մեզ հետ, տեղեկացնել, որ այդ պատվերը անհրաժեշտ է առաքել նախորդ պատվերի հետ միասին:
4.3. Պատվերի հայտը ներկայացնելուց և Կայքի կողմից այդ հայտը հաստատելուց հետո, այլ փոփոխություններ հնարավոր չէ իրականացնել:
4.4. Մեկ պատվերի շրջանակներում ապրանքը կարող է առաքվել միայն մեկ հասցե:

5. Վճարում

Վճարման եղանակները
5.1. Կայքում պատվերի համար վճարումն իրականացվում է մի քանի եղանակով:
5.2. Կանխիկ: Կանխիկ վճարումն իրականացվում է միայն պատվիրված ապրանքը ստանալու պահին: Դուք Ձեր պատվիրած
ապրանքի և դրա առաքման դիմաց վճարում եք պատվիրված ապրանքը ստանալիս, կանխիկ գումարով: Այս եղանակով վճարելու
համար պատվերի Կայքի կողմից հաստատելուց հետո և համապատասխան վճարման տարբերակներից անհրաժեշտ է ընտրել
«կանխիկ» տարբերակը և հաստատել այն: Առաքիչը ապրանքի ընդունման և հանձման ժամանակ Ձեզ տրամադրում է Ձեր
պատվերի հաշիվ-ապրանքագիրը և ՀԴՄ կտրոնը:
5.3. Դոլարով կամ այլ արտարժույթով կանխիկ վճարումները չեն ընդունվում, քանի որ դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը:

5.4. Online վճարում: Կայքում online վճարումներն իրականացվում են Master, Visa, Arca վճարային համակարգերի միջոցով:
5.5. Այս համակարգով վճարելու համար հարկավոր է նախապես հաշիվ բացել այդ համակարգերից մեկում, ապա լիցքավորել
այն, եթե արդեն գրանցված եք այդ համակարգերում, ապա պատվերի մեր կողմից հաստատումից և համապատասխան վճարման
տարբերակն ընտրելուց հետո, հայտնվելով տվյալ վճարային համակարգի կայքում, անհրաժեշտ է մուտքագրել այդ
համակարգում Ձեր օգտանունն ու գաղտնաբառը և կատարել վճարումը:
5.6. Հանգստյան և տոնական օրերին կատարված օնլայն վճարման համակարգով վճարված գործառնությունները հաստատվում
են հանգստյան և տոն օրերին հաջորդող առաջին աշխատանքային օրը:
5.7. Բանկային փոխանցում: Այս տարբերակն ընտրելուց հետո Դուք տեսնում եք մեր հաշվի համարը, որին հարկավոր է
փոխանցել պահանջվող գումարը:
5.8. Առաքումը կիրականացվի միայն գումարը մեր հաշվին հայտնվելուց հետո: Այդ ժամանակ Ընկերության օպերատորն
անմիջապես կապ կհաստատի Ձեզ հետ և կհամաձայնեցնի առաքման օրը և ժամը: Պատվերի հետ կուղարկվի համապատասխան
հաշիվ-ապրանքագիրը:
5.9. Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը:

Կարծիքներ
Նախնական Պատվեր
Նախնական պատվերը հաջողությամբ ուղարկվել է:
Անուն *
Телефон *
Добавить в корзину
Название товара
100 ֏
1 шт.
Перейти в корзину
Պատվիրել զանգ
Հայցը հաջողությամբ ուղարկվեց:
Անուն *
Телефон *
Заявка

Я ознакомлен и согласен с условиями оферты и политики конфиденциальности.

Պատվիրել 1 Սեղմումով

Я ознакомлен и согласен с условиями оферты и политики конфиденциальности.