- Գլխավոր
- Օգտագործողի Պայմանագիր
Օգտագործողի Պայմանագիր
1.Ներածություն
1.1. Դառնալով Sushimushi.am-ի կայքի օգտատեր` Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմանագրի
պայմաններին, ինչպես նաև Գաղտնիության քաղաքականությանը և Առաքման և Վճարմանը: Խնդրում ենք ուշադիր կարդալ
դրանք և ըստ անհրաժեշտության տպել ու պահել Ձեզ մոտ: Առաքման և վճարման հետ կապված պայմաններին կարող եք
ծանոթանալ Առաքում և վճարում բաժնում:
1.2. «sushimushi.am» տերմինը (այսուհետ՝ Կայք) վերաբերում է սույն կայքի սեփականատեր հանդիսացող «Հենրիկ Արիստակեսյան» ԱՁ
ընկերությանը (այսուհետ` Ընկերություն): Ընկերությունը իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ
փոփոխություններ կատարել կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» և սույն «Օգտագործման
պայմաններում»: Սույն պայմանները սահմանված են և մեկնաբանվում են ՀՀ օրենսդրության համաձայն:
2. Գրանցում և անձնական տեղեկությունների օգտագործման նկարագրություն
2.1. Կայքում գրանցվելու համար պետք է լինել 18 տարեկանից բարձր:
2.2. Դուք հավաստում եք, որ գրանցման ժամանակ կամ դրանից հետո Ձեր տրամադրված տվյալները հավաստի և ամբողջական
են:
3. Էլեկտրոնային նամակներ և հաղորդակցություն
3.1. Փոխադարձ գործարքները պատշաճ ձևակերպելու նպատակով Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստանալու մեր
էլեկտրոնային հաղորդակցությունները: Կայքը իր հաճախորդներին ուղարկում է հետևյալ բնույթի էլեկտրոնային նամակներ
(EMails)`
1). Կայքում Ձեր գրանցումը հաստատող նամակ,
2). Կայքում Ձեր պատվերի հայտի հաստատման մասին նամակ,
3). Կայքում Ձեր մուտքանունը և/կամ գաղտնաբառը վերականգնող նամակ,
4). Կայքի նորույթների, ակցիաների, զեղչերի և այլնի վերաբերյալ նամակներ կստանաք միայն այն դեպքում, եթե Դուք
բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը:
4. Հղումներ
4.1. Կայքում տեղադրված որոշ հղումներ կարող են տանել դեպի այլ կայքեր, որոնք sushimushi.am-ի վերահսկողության տակ չեն
գտնվում: Այսպիսի հղումներից որևէ մեկը սեղմելիս Դուք լքում եք Laura.am կայքը: Սույն պայմանների կիրառությունը չի
տարածվում այն կայքերի վրա, ուր Դուք տեղափոխվել եք` սեղմելով այդ հղումների վրա:
5. Պատվիրված ապրանքի վերադարձ կամ փոխանակում
5.1. Գնված ապրանքը հետ է ընդունվում և հետագա գործողությունները կարգավորվում են ըստ հետևյալ պայմանների՝
5.2. Եթե ապրանքը վերադարձնելու Ձեր ցանկությունը պայմանավորված է ապրանքի որակական հատկանիշներով, ապա
ապրանքը Ընկերության հասցեով հետ է ընդունվում 2 ժամվա ընթացքում՝ ներկայացնելով ապրանքը և ապրանքագիրը - կտրոն:
5.3. Եթե ապրանքը վերադարձնելու Ձեր ցանկությունը պայմանավորված է ապրանքի ոչ որակական հատկանիշներով, ապա
ապրանքը` չվնասված վիճակում, Ընկերության հասցեով հետ է ընդունվում 2 ժամվա ընթացքում՝ ներկայացնելով ապրանքը և ապրանքագիրը - կտրոն:
ՀԴՄ կտրոնը:
6. Կայքի պատասխանատվությունը
6.1. Կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված առաջարկություն` գնելու և առաքման
միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե Կայքի Ձեր էջին Ընկերության կողմից
ուղարկվում է պատվերը հաստատող պատասխան, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ պատասխանը
համարվում է Ընկերության և Ձեր միջև կնքված պայմանագիր: